ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կասիլյասը վստահելի է

Կասիլյասը վստահելի է
14.11.2014 | 12:06

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ նախկինի պես շարունակում է վստահել ազգայինի ու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին. «Կասիլյասն իսպանական ֆուտբոլի իսկական խորհրդանիշն է: Նա արդեն ասել է, որ մտադիր է նվազագույնը մինչև Եվրոպայի 2016 թ. առաջնությունը հանդես գալ ազգային հավաքականում: Մենք մեր հաշվարկներում նրան նկատի ունենք, քանի որ հանդես է գալիս «Ռեալի» հիմնական կազմում, իսկ եթե բանն այլ կերպ լիներ, մեզ համար դժվար կլիներ նրան հավաքական հրավիրելը: Նույնը կարող էր լինել և դե Խեյայի հետ, եթե նա խաղադաշտ դուրս չգար «Մանչեստր Յունայթեդի» մեկնարկային կազմում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ